Ով է Բուկերովյան մրցանակի այս տարվա դափնեկիրը 

Ով է Բուկերովյան մրցանակի այս տարվա դափնեկիրը 

Գրականության ասպարեզում հեղինակավոր Բուկերովյան մրցանակին այս տարի արժանացել է բրիտանացի կին գրող Սամանտա Հարվին։ Նրա «Ուղեծրում» վեպը՝ 136 էջանոց, ապշեցրել է ժյուրիին իր եզակի թեմայով եւ մատուցման վարպետությամբ։ Այս մասին տեղեկանում ենք մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից։ Մրցանակի ժյուրիի նախագահ Էդմունդ դե Վաալը ներկայացրել է «Ուղեծրում» վեպը, որը ներկայացնում է վեց տիեզերագնացների մեկ օրվա կյանքը Միջազգային տիեզերական կայանում։

Հերոսները հիանում են հիասքանչ մայրամուտներով ու լուսաբացներով, սառցադաշտերով, լեռնագագաթներով ու օվկիանոսային ալիքներով, կիսվում են իրենց մտորումներով։ Սամանտա Հարվին առաջին կին գրողն է, որ սկսած 2019 թվականից, արժանացել է Բուկերովյան մրցանակի։ 50 հազար ֆունտ ստերլինգ մրցանակային գումարն ու արձանիկը նրան հանձնել է Պոլ Լինչը, ով նույն մրցանակին արժանացել էր 2023 թվականին։