Դոմինիկ Թիմը դարձել է US Open –ի հաղթող

Դոմինիկ Թիմը դարձել է US Open –ի հաղթող

USTA Billie Jean King National Tennis Center մարզադաշտում, որը գտնվում է Նյու-Յորքում, կայացել է ԱՄՆ թենիսի Բաց առաջնության տղամարդկանց եզրափակիչը Դոմինիկ Թիմի (Ավստրիա) եւ Ալեքսանդր Զվերեւի (Գերմանիա)միջեւ։ Թիմը հաղթել է 2:6, 4:6, 6:4, 6:3, 7:6 հաշվով եւ դարձել Բաց առաջնության չեմպիոն։

Զվերեւը կատարել է 15 էյս, ունեցել 15 երկակի սխալ եւ հավաքել 159 միավոր։ Թիմը կատարել է ութ էյս, ունեցել ութ երկակի սխալ եւ հավաքել 162 միավոր։ Սա թիմի կարիերայում առաջին չեմպիոնական հաղթանակն է Ամերիկյան Բաց առաջնության մրցաշարում։