Արսեն Թորոսյանի կենտրոնը խաղ է անում երեխաների կյանքի հետ․ բժիշկը դիմել է տեսչական մարմնին

Արսեն Թորոսյանի կենտրոնը խաղ է անում երեխաների կյանքի հետ․ բժիշկը դիմել է տեսչական մարմնին

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն, որը հանրությանն առավել հայտնի դարձավ քաղաքապետարանի նիստերի դահլիճում կոյուղաջուր լցնելուց հետո, դիմում է ներկայացրել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ մատնանշելով օրենքի խախտմամբ աշխատող ԲԿ-ներին։

Ըստ նրա՝ ՄՌՏ և ԿՏ ախտորոշիչ հետազոտության դեպքում պարտադիր է նաև մանկական ռեանիմացիայի և ռեանիմատոլոգի առկայությունն, ինչը բացակայում է ԲԿ-ներում․ «Բոլոր ԲԿ-ները լիցենզավորվում են, որպեսզի մատուցեն բժշկական ծառայություն, ՄՌՏ և ԿՏ հետազոտության ժամանակ, հատկապես երեխաներին քնեցնում են, որովհետեւ պեք է անշարժ լինեն․ բալիկները մտնում են փակ տարածքի մեջ, եւ  նախօրորք չես կարող իմանալ՝ ինչ հետեւանքներ կարող է ունենալ։ Մանկական  հետազոտություննեի ժամանկ ԲԿ-ն իր շենքում պետք է ունենա մանկական ռեանիմացիոն բաժանմունք, համապատասխան մասնագետներ, որպեսզի կոնտրաստից առաջանան ինչ-որ բաներ, օգնություն ցույց տան, եւ չունենանք մահ»։

Ըստ Մարինա Խաչատրյանի՝ «ՄԻԲՍ» ԲԿ-ն, որը պատկանում է նախարար Արսեն Թորոսյանին, նման ծառայություն է մատուցում, սակայն չունի համապատասխան մասնագետներ․ «Դա սահմանված է օրենքով։ Հիմա օրենքը պահանջում է, որպեսզի լինեն մանկական ռևմատոլոգներ, բաժանմունք, կատարվում է մանկական հետազոտություններ։ Սա խաղ է մեր երեխաների կյանքի եւ առողջության հետ։ Ինքն անտարբեր է մեր երեխաների կյանքի եւ առողջության նկատմամբ։ 2011-ին մահացություն է եղել «ՄԻԲՍ» ԲԿ-ում կա՛մ քնաբերից, կա՛մ կոնտրաստից»։