Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդ է 29 երեխա

Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդ է 29 երեխա

Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդ քսանինը երեխա կա։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության ներքո։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն։ «Կորոնավիրուսի առկայություն հաստատվել է քսանինը երեխայի մոտ։ Բոլոր պացիենտները, ինչպես նաեւ նրանց հետ սերտ շփում ունեցածները վերցվել են բուժհսկողության տակ»,- ասված է հրապարակման մեջ։ Նշենք, որ Մոսկվայում կորոնավիրուս ունեցողների թվի 40 տոկոսը 18-45 տարեկան են։