Բեզրուկովը պատմել է, թե ինչու է որդուն Տիգրան անվանակոչել
Օրերս ծնվել է Սերգեյ Բեզրուկովի որդին, ում կնքել էին հայկական Տիգրան անունով։ Սիրված դերասանը պարզաբանել է թե ինչով էր դա պայմանավորված։
Բեզրուկովը ամուսնացած է Աննա Մատիսի հետ, ում նախնիները հայ են, բայց պատճառը դա չէ, որ որոշել են իրենց որդուն Տիգրան անունը տալ․
Բեզրուկով պատմել է, որ կնոջ ծննդաբերությունը անցել է շատ վտանգավոր պայմաններում, եւ Աննայի, ինչպես նաև երեխայի կյանքը վտանգի տակ է հայտնվել։
Չնախատեսված խնդիրների հետևանքով կնոջ վիճակը բարդացել էր ու հարկավոր էր նեղ ու շատ պրոֆեսիոնալ մասնագետի օգնություն։ Բարեբախտաբար, կլինիկայում, որտեղ գտնվում էին նրանք, աշխատում էր նաև հայազգի բժիշկ Տիգրան Վիրաբյանը, ում շնորհիվ էլ կնոջ ու նորածնի կյանքը փրկվում է։
Բեզրուկովն ասել է, որ բժիշկ Վիրաբյանին արդեն իսկ խնդրել է, որպեսզի նա դառնա նաև իր որդու կնքահայրը։
Կարծիքներ