Երբ խնդիրը հասնի այդ փուլին, քաղաքացիները քվեարկության հնարավորություն կունենան

Մենք ունենք ու շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, տեղյակ եք, որ շաբաթներ առաջ ԱԳ նախարարը հյուրընկալվել էր Մոսկվայում ու այնտեղ Լավրովի հետ բավականին կառուցողական քննարկում են ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:
«ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: ՀՀ բոլոր քաղաքացիների դիրքորոշումը կառավարության համար կարևոր է ու վերպետական ինտեգրացիոն մարմինների անդամակցության կամ անդամակցությունների դադարեցման կարգը Սահմանադրությամբ սահմանված է, որ պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով։ Երբ խնդիրը հասնի այդ փուլին, մեր բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկության միջոցով իրենց կարծիքն ու կամքն արտահայտել»,- ասել է նա:
Կարծիքներ