Կորոնավիրուսը ՀՀ-ի թիվ 1 խնդիրն է

Կորոնավիրուսը ՀՀ-ի թիվ 1 խնդիրն է

 «GALLUP International association»-ի հարցման թեմաներից մեկն էլ Հայաստանի Հանրապետության ներկա պահին 3 հիմնախնդիրներն են, հեռախոսային հարցված 1200 քաղաքացիներին խնդրել են դրանք նշել։

Հարցվածների գերակշռող մեծամասնությունը նշել է կորոնավիրուսը, 28, 6 տոկոսը նշել է գործազրկությունը և 17․2  տոկոսը՝ տնտեսության վիճակը։ «Մեզ մոտ միշտ առաջնային նշվում է գործազրկությունը, բայց հասկանալի պատճառներով հիմա կորոնավիրուսն է»,-մեկնաբանեց ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նաև նման հարց է ձևակերպվել, թե ներկա պահին ո՞ր երկիր է մղվում ՀՀ-ի ինտեգրման վեկտորը և քաղաքացիներն իրե՞նք ինչ կցանկանային, որ դեպի ո՞ր երկիր մղվեր նրան ցանկության դեպքում։
Ամենատարածված պատասխանը՝ որ Հայաստանը հավասար հարաբերություններ ունենա ազդեցությունների կենտրոնի հետ։ Արամ Նավասարդյանը մեկնաբանեց, թե այս գաղափարը կարմիր թելի նման անցնում է ինչպես իշխանական կոչերում, այնպես էլ ՀՀ արտաքին քաղաքական գերատեչսության ղեկավարի ելույթներում ։

Ինչևէ, դեպի Ռուսաստան ինտեգրվելու ցանկություն է հայտնել  25․1, դեպի ԵԱՏՄ՝ 3-ից պակաս, 
ԵՄ՝ 17, 1 ։