Փողոցային խոսակցությունը նախարարդ ա տանում. ուսանողը՝ Զավեն Հարությունյանին

Փողոցային խոսակցությունը նախարարդ ա տանում.  ուսանողը՝ Զավեն Հարությունյանին

Երիտասարդ դաշնակցականները և ԵՊՀ մի շարք ուսանողներ շարունակում են իրազեկում իրականացնել Երևանի պետական համալսարանի տարբեր մասնաշենքերի դիմաց։

Քիչ առաջ ուսանող Գևորգ Գյուլումյանն ընդհարվեց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանի հետ։

Հարությունյանը պնդում էր, որ այսկերպ խանգարվում է այն ուսանողների դասապրոցեսը, որոնք չենք ցանկանում միանալ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։

Հարությունյանը նշեց, որ Գևորգ Գյուլումյանը փողոցային խոսակցություն է տանում։ Գյուլումյանն իր հերթին արձագանքեց.«Փողոցային խոսակցությունը նախարարդ ա տանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։