Այսօր՝ պայթուցիչով կառավարություն մուտք գործելու փորձ արած Շամիր Սահակյանի դատն է

Այսօր՝ պայթուցիչով կառավարություն մուտք գործելու փորձ արած Շամիր Սահակյանի դատն է

Երևան քաղաքի դատարանում այսօր շարունակվելու է 2018թ. հոկտեմբերի 27-ին ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Կառավարության թիվ 1 կառավարական շենք պայթուցիչով մուտք գործելու փորձ արած Շամիր Սահակյանի դատավարությունը։

Առաջին դատը տեղի էր ունեցել 2018-ի դեկտեմբերի 17-ին։ Շամիր Սահակյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Շամիր Իզմիրի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք բերելով, պահելով, փոխադրելով և կրելով ռազմամթերք հանդիսացող 386-337-78 գործարանային համարի «Ֆ-1» տեսակի նռնակն` իր «ՈՒԶՌԳՄ» տեսակի, 75-67-386 գործարանային համարի պայթուցիչով, 2018թ. հոկտեմբերի 27-ին ժամը 18:30-ի սահմաններում մուտք է գործել Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ Կառավարության թիվ 1 կառավարական շենք, սակայն կենտրոնական մուտքի մոտ բռնվել և վնասազերծվել է ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների կողմից: