Մոդրիչը հերթական անգամ ճանաչվել է «Ռեալի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Մոդրիչը հերթական անգամ ճանաչվել է «Ռեալի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հերթական անգամ ճանաչվել է մադրիդյան ակումբի՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Հատկանշական է, որ խորվաթ կիսապաշտպանն այս մրցանակին արժանանում է երրորդ ամիսն անընդմեջ: «Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել մարդկանց այն աջակցության և սիրո համար, որ նրանք տալիս են ինձ: Ես շատ գոհ եմ այս մրցանակից: Մենք լավ հանդիպումներ ենք անցկացրել: Հիմա ուզում ենք, որ սա շարունակվի»,-ասել է Մոդրիչը մրցանակը ստանալուց հետո: