Բանակում մահացած զինվորն իր տանն է

 Բանակում մահացած զինվորն  իր տանն է
 Բանակում մահացած զինվորն  իր տանն է

Հայկ Ասրյանն արդեն իր տանն է։ Տունը նկարել և լուսանկարը մեզ է տրամադրել ներկա եղողներից մեկը։ Լուսանկարողի ուշադրությունից չի վրիպել նաև այն աստիճանները, որով այնքան բարձրացել ու իջել է Հայկը։ Նկարը տեղադրել եմ սլայդում։  Հայկի մորը, նախորդ անգամ գրել էինք, աշխատանքից կրճատել էին։ Մայրը որդուն ասում էր՝ «ինձ նոր պաշտոն են տվել»՝ որդեկորույս մոր։

Տեղեկացնում են նաև, որ ներկա եղողներից ոչ մեկը չէր հավատում ինքնասպանության վարկածին, ասում են՝ փորձաքննություննը պարզել է, որ գնդակը Հայկի կրած զենքից չի։  

Հիշեցնենք, Փետրվարի 14-ին` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: Հայկը Գորիս քաղաքից էր, կոչումով սպա։