Չինաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Չինաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Չինաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ արտակարգ պատվաստումների ծրագիրը, չսպասելով պատվաստանյութի փորձարկումների ավարտին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Համաձայն հաղորդման, Չինաստանը փորձարարական պատվաստանյութով արդեն պատվաստել է հարյուր հազարավոր մարդկանց՝ արտակարգ օգտագործման ծրագրով, որը հավանության է արժանացել Չինաստանի իշխանությունների կողմից, նախքան այդ պատվաստանյութերի անվտանգության եւ արդյունավետության մասին վերջնական եզրակացությունների հնչեցումը։

Արեւմուտքում Պեկինի այս քայլը չեն ողջունել, սակայն ԱՀԿ-ն հայտարարել է, որ Չինաստանը, համահունչ իր ազգային կանոններին եւ օրենսդրությանը, ինքն է որոշում արտակարգ պայմաններում պատվաստանյութի օգտագործման մեջ ներդնելը։