Ես իմ բարեկամների հետ ազատ շփվում եմ. ՔՊ-ական թեկնածու

Քիչ առաջ «Հրապարակը» տեղեկացավ, որ Սիսիան համայնքի 34/07 ընտրատեղամասում քաղաքացիներին ուղղորդում են ընտրել ՔՊ-ին:
Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ է կատարվածի մասին, սակայն արտառոց ոչինչ չկա: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ևս ազատ շփվում է մարդկանց, մասնավորապես իր բարեկամների հետ, սակայն դա ուղղորդում համարել չի կարելի.
«Ես իմ բարեկամների հետ ազատ շփվում եմ հիմա, դա ուղղորդում չէ», -նշեց ՔՊ-ական թեկնածուն:
Կարծիքներ