Ինչո՞ւ էր նախագահը իտալացիների հետ Գյումրի այցելել

Ինչո՞ւ էր նախագահը իտալացիների հետ Գյումրի այցելել

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Գյումրիում էր: Նախագահը ներկա էr Գյումրու «STYLE» պատկերասրահում տեղի ունեցած «Իտալիա. (Ան)տեսանելի պատմվածքներ» ցուցահանդեսի բացմանը:Նախագահը նշել է, որ ուրախ է արվեստի և մշակույթի մայրաքաղաք Գյումրիում ներկա գտնվել նման ցուցահանդեսի բացմանը։ «Կրկնակի ուրախ եմ, որովհետև մեզ հետ այսօր ոչ միայն դեսպանն է և մեր գործընկերները, այլև Իտալիայից այսօրվա առիթով այստեղ եկած շինարարական, ճարտարապետական ընկերությունների ներկայացուցչական խումբը։ Նրանք եկել են Գյումրի, որպեսզի ծանոթանան Գյումրիին։ Իտալացիները լավագույնս են գնահատում մշակույթը, արվեստը, մշակութային ժառանգությունն ու հին ճարտարապետությունը։ Այս այցելությունը զուտ ճանաչողական չէ։ Առաջինն է, բայց վերջինը չի լինելու։ Մեր նպատակն է, որ այս գործընկերները, ճանաչելով Գյումրին, մասնակցեն դրա մշակութային, ճարտարապետական արժեքների վերականգնմանը»,- ասել է նախագահը։

Իդեպ նախագահը  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջել է նաև Գյումրիի պատմական կենտրոնով:Նկատենք, որ վերջին ժամանակներս նախագահը Գյումրի հաճախ է այցելում՝ ժամերով զբոսնում քաղաքում: 

Նշենք,որ այսօր Գյումրիում տեղի ունեցել նաև հայ-իտալական բիզնես համաժողովը՝ Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ:Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, իր խոսքում շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է Գյումրու հանդեպ իր առանձնակի վերաբերմունքի մասին.«Այսպիսի մի մոտեցում կա, երբ ասում են` գնում ենք Գյումրի, տեսնում ենք Գյումրին, նշանակում է` տեսնում ենք նաև ամբողջ Հայաստանը: Մենք Գյումրի գալիս ենք հաճույքով, և Գյումրի գալու մեր նպատակները ոչ միայն մշակութային և քաղաքական են, այլ նաև տնտեսական նկատառումներ ունենք, ծրագրեր ունենք այստեղ»: 

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին առաջին անգամ Երևանում անցկացվել է հայ-իտալական բիզնես համաժողով: