Կկառուցենք ավելի ուժեղ Շվեդիա․ Լովյենը վերընտրվել է վարչապետի պաշտոնում

Շվեդիայի խորհրդարանը (Ռիկսդագ) երեկ քվեարկել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեֆան Լովյենին օգտին՝ նոր կառավարություն ձևավորելու համար։
Հաղորդել է համաեվրոպական «Եվրանյուզ» հեռուստաընկերության կայքը։
Շվեդական Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (100 մանդատ) առաջնորդն աջակցություն է ստացել Կանաչների կուսակցությունից (16 մանդատ)՝ անհրաժեշտ մեծամասնություն ապահովելու համար:
349-ից 173 խորհրդարանական դեմ է քվեարկել Լովյենին՝ նախկին վարչապետի պաշտոնաթողությունից տասնվեց օր անց տեղի ունեցած բանավեճում:
Լովյեն հեռացել էր վարչապետի պաշտոնից հունիսի 21-ին կորցնելով պատմական վստահության քվեն` բնակարանային անբավարարությունը վերացնելու համար առաջարկված օրենսդրության հետ կապված: Մինչ այդ նա ղեկավարում էր փոքրամասնության կառավարությունը, որը կազմված էր Սոցիալ-դեմոկրատակների ու կանաչների կոալիցիայից:
Վաղաժամ ընտրություններ նշանակելու փոխարեն նախկին վարչապետը նախընտրել էր բացել կոալիցիոն բանակցություններ, որոնք վերահսկում էր Շվեդիայի խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենը: Երկուշաբթի օրը Նորլենը հայտարարել էր, որ Սոցիալ-դեմոկրատների առաջնորդը 349 տեղանոց Ռիկսդագում բավականաչափ աջակցություն ունի՝ երկկուսակցական կաբինետ ստեղծելու համար: Ակնկալվում է, որ ուրբաթ Լովյենը պաշտոնապես կներկայացնի իր նոր կոալիցիոն կառավարությունը:
«Մենք չպետք է նպատակ ունենանք վերադառնալ Շվեդիա, որը մինչ կորոնաճգնաժամին էր, այլ կկառուցենք ավելի ուժեղ Շվեդիա, ավելի անվտանգ Շվեդիա և ավելի հավասար երկիր», - հայտարարել էր վերընտրված վարչապետը ընտրությունից հետո տեղի ունեցած ասուլիսին:
Անցյալ շաբաթ Շվեդիայի ընդդիմադիր Չափավոր դաշնակցական կուսակցությունը (70 մանդատ) չէր կարողացել աջակցություն գտնել կառավարությունն առաջնորդելու համար: Կուսակցության ղեկավար Ուլֆ Կրիստերսսոնը նախորդ շաբաթ ասել էր, որ կարող է ապավինել միայն 174 շվեդ օրենսդիրի աջակցությանը:
Կարծիքներ