Հայտնաբերվել է մեր գալակտիկային նման գալակտիկա 

Հայտնաբերվել է մեր գալակտիկային նման գալակտիկա 

Գիտնականները հայտնաբերել են երիտասարդ Firefly Sparkle անվանումն ունեցող գալակտիկան, որը ձեւավորվել է Մեծ Պայթյունից արդեն 600 միլիոն տարի հետո։ Այս մասին հայտնում է Nature հանդեսը։ Այն իրենից ներկայացնում է ակտիվ ձեւավորման փուլում գտնվող գալակտիկա, որում մասնագետներն առանձնացրել են աստղերի 10 կուտակում։

Վերջինիս կառուցվածքն ու զանգվածը շատ նման է մեր՝ Ծիր Կաթին գալակտիկային, որով վերջինս գալակտիկաների պատմական զարգացման ուսումնասիրության համար դառնում է կարեւոր օբյեկտ։ Գալակտիկայի հայտնաբերման համար մասնագետները կիրառել են գրավիտացիոն լինզայավորման մեթոդը։ Պարզվել է նաեւ, որ Firefly Sparkle-ն ունի երկու ուղեկից կամ արբանյակ փոքր գալակտիկաներ։ Գիտնականները նշում են, որ ապագայում այն կլանելու է իր աբանյակ գալակտիկաներին, անցնելով այն ճանապարհը, ինչը որ անցել է Ծիր Կաթինը։