Ո՞ր երկիր ՀՀ քաղաքացիները կարող են առանցի վիզայի մեկնել այսուհետ
Գրել էինք, որ մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը Փաշինյանի բացակայության պայմաննրում վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փաշինյանը, հիշեցնենք, Հունգարիայում է : Նիստի օրակարգում 40 հարց է, որից 37-ը չի զեկուցվում:
Կառավարությունը քիի առաջ հավանություն տվեց Հայաստանի և Մոնղոլիայի կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրում փոփոխությունների առաջարկությանը: Մոնղոլական կողմից առաջարկ է ստացվել լրացումներ կատարել վերոհիշյալ համաձայնագրի մեջ՝ մուտքի արտոնագրի պահանջից ազատելով նաև սովորական անձնագիր ունեցող անձանց: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ներկա պահին Մոնղոլիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը մեծ չէ և սովորական անձնագրերով անձանց համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու շուրջ փոփոխություններ ենթադրող Արձանագրության կնքումը կարող է որոշակի խթան հանդիսանալ երկկողմ զբոսաշրջային փոխանակումների ընդլայնման համար, ինչպես նաև որոշակիորեն նպաստել երկկողմ գործարար կապերի զարգացմանը:
Կարծիքներ