Լամբրեխտի սխալը. ինչպե՞ս կարելի էր ընդունել իսկական արիացու հրաժարականը

Լամբրեխտի սխալը. ինչպե՞ս կարելի էր ընդունել իսկական արիացու հրաժարականը

Հիսաթափություն ունեցանք, տեղեկանալով, թե Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտն ինչի համար է ընդունել ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ Ախիմ Շյոնբախի հրաժարականը: Փաստորեն, այժմ հասկանալի է, թե գերմանացի ամուսնու աչքի առաջ իր կնոջը բռնաբարելը՝ միգրանտի կողմից, ինչու է համարվել նորմալ երևույթ Գերմանիայում:

Ինչ-որ հայտարարության համար, որի մասին Արևմուտքը լկտիաբար լռում է և ինչին ականատես եղանք 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ, ինչ-որ բառերի համար մի արժանապատիվ, իսկական արիացի մարդուն պատասխանատվության են ենթարկում, իսկ 5000 մարդ սպանելու համար շոյում են Թուրքիայի գլուխը: Այն Թուրքիայի, որը ցինիկորեն հայտարարել է, թե պատրաստ է հաշտեցնել երկու եղբայրներին՝ Ուկրաինային և Ռուսաստանին: Իսկ Շյոնբախ ընդամենը ասել է, որ Ուկրաինան Ղրիմի թերակղզի չունի՝ այն այլեւս չի վերադառնա Ուկրաինային եւ նոնսենս էր անվանել Արեւմուտի՝ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները՝ ուկրաինական ուղղությամբ դեստաբիլիզացնելու համար։

Նախ, բարոյական ոչ մի շրջանակում չի տեղավորվում այն, որ Ռուսաստանը և Ուկրաինան իրենց «ընտանեկան» ընդհարումը միջազգայնացրել են ու թույլ տվել, որ ամեն մի բաշիբոզուկ իրենց քննարկի: Որևէ կերպ չնսեմացնելով ԽՍՀՄ մյուս ժողովուրդների դերը հայրենական մեծ պատերազմում, պետք է ընդունել, որ աշխարհը ֆաշիզմի լծից ազատագրել են Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը: Աշխարհը, գնահատելով դա, այդ պետություններին ընդունել էր որպես ՄԱԿ-ի անդամ, մինչդեռ նրանք միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն եղել:

Հիմա, Ուկրաինան պլանավորել է դառնալ Թուրքիայի կցորդ (դեպի Արևմուտք ճանապարհն անցնում է Թուրքիայով, որը տարածաշրջանի «նայող» է նշանակված): Խնդիր չկա: Բա Ղրիմն ու Դոմբասն ուր ե՞ս տանում: Ես հավասարաչափ սիրում եմ և Ուկրաինան (ուր ծառայել եմ 1.5 տարի, չհաշված Ղրիմի «Արտեկ» պիոներական ճամբարի 1 հեքիաթային ամիսը) և Ռուսաստանը (ուր սովորել եմ ավելի քան 3 տարի): Բայց…ինչո՞ւ են մոռանում, որ Խրուշչովը վերցրել ու 1956 թվականին դրանց «նվիրել» է Ուկրաինային: Հարց է առաջանում, թե այդ նույն Խրուշովն ինչու նույն կերպ չի վարվել Արցախի և Նախիջևանի պարագում, ինչո՞ւ չի «նվիրել» Հայաստանին՝ արդարացիորեն: Որովհետև, եղբայրների դեպքում ի՞նչ նշանակություն ունի, թե ում ինչ է բաժին հասել:

Հիմա, Ուկրաինան իսկական Օստապ Բենդերի օրն է ընկել, թե Заграница нам поможет, запад с анми! Իսկ ի՞նչ է, Ուկրաինան, հաշմանդա՞մ է, որ օգնության կարիք ունի: Ավելի խելամիտ չէ՞ր լինի երեք եղբայրներով միավորվել ու խաղաղ, բարեկեցիկ, ամենակարևորը՝ արժանապատիվ ապրելը: Чем вас Россия напакостил?
Ու այս հորձանուտում պատժվում է մի արիացի: Եթե Գերմանիան ղեկավարեին ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ Ախիմ Շոնբախի նման մարդիկ, ապա գերմանուհիներին չէին բռնաբարի իրենց ամուսինների աչքերի առաջ, իսկ Արցախի հարցն էլ կլուծվեր այնպես, ինչպես փոխծովակալն արտահայտվել է Ղրիմի վերաբերյալ: Բայց, Հայաստանն ու Արցախը, Նախիջևանն էլ մի կողմ դրած, Գերմանիայում որևէ մեկի մտքով չի անցնում, որ իսկական Գերմանիան հարգարժան Կայ Ախիմ Շոնբախն է: Ասում են, թե հայերն էլ են արիացի: Ինչպես չհավատաս, որ նույն կերպ չեն գիտակցում իրենց ազգային արժեքները և բարձր չեն պահում ազգային արժանապատվությունը: Հայաստանի հարցը պարզ է: Մինչդեռ, չլինի իրական Գերմանիան, չի լինի Եվրոպան: Չլինի Եվրոպան՝ աշխարհը կենթարկվի «քաղաքաէկոլոգիական» աղետի: Պետք է խուսափել դրանից:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր