Դու հեղափոխություն ես արել ոչ թե Փաշինյանին հավատարմության երդում տալու, այլ ավելի լավ Հայաստան ունենալու համար

Դու հեղափոխություն ես արել ոչ թե Փաշինյանին հավատարմության երդում տալու, այլ ավելի լավ Հայաստան ունենալու համար

Այսօր ընդդիմադիրներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու: Սա պայքար է հանուն Հայաստանի և Արցախի փրկության, պատուհաս դարձած իշխանություններից ազատվելու պայքար է սա: Հոգեբան Աննա Գալստյանը մեզ հետ զրույցում նշում է.

Երկրորդ տարին է մոտենում պատերազմի խայտառակ պայմանագրից, դեռ ոչ մի ցույց ոչ մի արդյունք չի տվել։ Մարդիկ, կարծես, չեն ուզում դուրս գալ պայքարի, փոխել պարտված իշխանությանը, որը օր օրի էլ ավելի է ծանրացնում ու վտանգում երկրի վիճակը։ Դա պատահական չէ։

Հայացք պատմությանը. 1988 թվական։

Լայնածավալ ցույցեր, որին հետևեցին ջարդեր ու հայաթափություն Ադրբեջանից։ 
Իշխանափոխություն և ցույցերից 2 տարի անց պատերազմ ու 6500 զոհ:

98֊ին շատ մարդիկ ոգևորությամբ բաժանվում էին Քոչարյանի և Դեմիրճյանի ցույցերին, բայց բախումներ չեղան, մեկ տարի անց ԱԺ-ում հոկտեմբերի 27-ի դեպքերը հետևեցին։ 

2008թ.  իշխանափոխության նպատակով լայնածավալ ցույցեր։ Արդյունքում. քաղաքացիական բախումներ ու զոհեր։

2018թ. լայնածավալ ցույցեր, իշխանափոխություն ու ցույցերից 2 տարի անց պատերազմ ու 5000 զոհ:

Ցույցը դարձել է տրիգեր, որ դրան հետևելու են պատերազմ ու զոհեր։
Գիտակցեն մարդիկ թե ոչ, նրանց ուղեղում նման օրինաչափությունները տեղ են գտնում ու դա ստիպում է վախենալ։ Վախն էլ, երբեմն, քողարկվում է անտարբերությամբ։ Սակայն ամեն վախեցող ինքն իրեն պիտի հարցնի.

Ձեր իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանվա՞ծ են Հայաստանի հպարտ քաղաքացիներ։ Այդ հարցը բարձրացնում է Փաշինյանը իր ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ գրքում։

Ու ինքն էլ պատասխանում.

«Մի օր քո երեխան հարցնելու է.

- Հայրի՛կ (մայրի՛կ). Իսկ դու ի՞նչ ես արել, որ ես ավելի լավ երկրում ապրեմ, որ իմ իրավունքները և արժանապատվությունը պաշտպանված լինեն, որ ես ե՛ս լինելու հնարավորություն ունենամ: 

Այսօր այդ հարցին պատասխանելու օրն է»:

Իսկ ոստիկաններին և այլ պետական կառույցների աշխատողներին դիմում է.

«Այո, կան ոստիկաններ, որ կատարում են իշխանության ապօրինի հրահանգը, բայց արդյոք նրանք այդպիսով կատարում են իրանց երազած Հայաստանի հրահանգը, արդյոք նրանք ուզում են, որ իրենց զավակները ապրեն մի երկրում, որտեղ իրենց նման ոստիկաններ կան:

Նույնը ասենք քննիչին, դատախազին, դատավորին, հարկային տեսուչին: Նրանց կարող է սփոփել այն միտքը, թե իրենք իրենց տիտղոսները, պաշտոնները փոխանցելու են ժառանգաբար, բայց սա արդեն 14-դ դարի ֆեոդալիզմ է և անկախ սրանից՝ 30 հազար մարդու երազած Հայաստան:»

Հետո կոչ է անում  հայաստանի քաղաքացիներին.

«Իսկ ովքե՞ր պետք է մտնեն «Մենք»-ի մեջ. Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Նրանք չեն տեղավորվի ոչ  մի դահլիճում, ոչ մի սրահում ֆուրշետի: Նրանք կտեղավորվեն միայն Ազատության հրապարակում՝ Հայաստանի սրտում: 

Մեր երազած երկիրը 3 միլիոն մարդու երազած երկիրն է և այդ 3 միլիոնից յուրաքանչյուրը պետք է ունենա իր երազանքի մասին բարձրաձայնելու, իր երազանքը ուրիշի երազանքին խառնելու, ընդհանուր երազանքի ձևավորման մասնակցելու ազատություն և հնարավորություն: Այդ երեք միլիոն մարդը պիտի որոշեն, իրենք պիտի որոշեն, թե ում են վստահում իրենց երազանքի իրագործման ղեկավարումը: Այդ երեք միլիոն մարդը պետք է կարողանան փոխել ղեկավարին: 

Իսկ ովքե՞ր են ՀՀ քաղաքացիները, ովքե՞ր են այդ երեք միլիոն թիմի անդամներ։ Դու ես, ես եմ, նա է: Իսկ ինչո՞ւ պետք է դու քեզ պատասխանատու զգաս ապագայի առաջ: Որովհետև հետո, շատ հետո, հեռավոր մի օր քո որդին, քո դուստրը, անարդարությունից, բռնությունից, ամենաթողությունից կտրված, հուսահատ, ի վերջո հարցնելու է քեզ.

- Հայրի՛կ (մայրի՛կ). Իսկ դու ի՞նչ ես արել, որ ես ավելի լավ երկրում ապրեմ, որ իմ իրավունքները և արժանապատվությունը պաշտպանված լինեն, որ ես ե՛ս լինելու հնարավորություն ունենամ: 

Միայն մի պատասխան կա, որ քեզ կփրկի քո զավակների արհամարհանքից.

- Ես զավա՛կս, հանուն քո ապագայի արել եմ ինձնից կախված ամեն ինչ:
Բայց եթե դու իրոք արել ես քեզնից կախված ամեն ինչ, քո զավակները նման հարց չեն տա, որովհետև կապրեն իմ ու քո՝ 3 միլիոն մարդու երազած Հայաստանում, որի լինելիությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես…»: (էջ 66-67):

Փաշինյանն իր գրքում ճիշտ հարց է բարձրացնում: Հիմա հարցը ուղղվում է քեզ ընթերցող, որ իրեն չես ընդունում ու քեզ որ հավատում ես Փաշինյանին։

4 տարի է անցել ինչ հայերը կարողացել են իշխանափոխություն անել և ընտրել են իրենց ուզած ղեկավարին։
Ի՞նչ է փոխվել։

Մեր երազած երկիրը հաստատ պատերազմում 5000-ից ավել զոհ տված ու նույնքան էլ վիրավոր ունեցող, անհայտ թվով գերիներ ու անհայտ կորածներ ունեցող Հայաստանը չէ։ Իսկ մեր երազած ղեկավարն էլ պարտության խայտառակ փաստաթուղթ ստորագրած ու երկիրը կապիտուլյացիայի ենթարկած, մինչ այժմ թշնամու առաջ ծնկած ու մաս-մաս երկիրը հանձնող, ժողովրդի կյանքը վտանգող ու թշվառության շեմը հասցրած ղեկավարը չի կարող լինել։ 

Սթափվի՛ր հայ, դու պատասխան պիտի տաս քո սերունդների հարցին.

«- Հայրի՛կ (մայրի՛կ). Իսկ դու ի՞նչ ես արել, որ ես ավելի լավ երկրում ապրեմ, որ իմ իրավունքները և արժանապատվությունը պաշտպանված լինեն, որ ես ե՛ս լինելու հնարավորություն ունենամ»:

«Միայն մի պատասխան կա, որ քեզ կփրկի քո զավակների արհամարհանքից.

- Ես զավա՛կս, հանուն քո ապագայի արել եմ ինձնից կախված ամեն ինչ:
Բայց եթե դու իրոք արել ես քեզնից կախված ամեն ինչ, քո զավակները նման հարց չեն տա, որովհետև կապրեն իմ ու քո՝ 3 միլիոն մարդու երազած Հայաստանում...»:

Դու հեղափուխություն ես արել ոչ թե Փաշինյանին ընտրելու ու նրան հավատարմության երդում տալու, այլ ավելի լավ Հայաստան ունենալու համար, քեզ ապահով զգալու համար։