Թե ինչ եղավ հետո, երբ խոսեց Ծառուկյանը

Թե ինչ եղավ հետո, երբ խոսեց Ծառուկյանը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թե ինչ եղավ հետո, երբ խոսեց Ծառուկյանը

Ֆեյսբուքը եռում է: Պապուա Նոր Գվինեայի Ուլավուն հրաբուխը թեթև «զաժիգալկա» է տարբեր տրամաչափի գործիչների աննախադեպ ինքնաբռնկման դիմաց:
Մի ողջ կուսակցություն բերվեց մարտական պատրաստվածության և դուրս եկավ մարտական առաջնագիծ ընդամենը մեկ այլ կուսակցության քաղխորհրդի նիստից հետո: Ֆեյսբուքում աննախադեպ հրմշտոց է. իրար հերթ չտալով, մեկը մյուսի հետևից ստատուսա որ արտանետվում է արտաքին միջավայր: Պարզապես հիշեցի Լաո Ցզիին, ով վստահ էր, որ նա, ով ձեզ զայրացնում է, նա էլ իրականում հենց կառավարում է ձեզ»