1998-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների խոստումները չիրականացան

1998-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների խոստումները չիրականացան
Պեպանյան Արծրուն

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

1998-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները խոստացան՝

Նկատի ունենալով, որ փետրվարյան իշխանափոխությունը նախադրյալներ է ստեղծել իրավիճակի շտկման համար, Քաղաքական խորհրդի անդամ կուսակցությունները եւ կազմակերպությունները իրենց ջանքերն ուղղելու են 
- ազգային համաձայնության մթնոլորտի ձեւավորմանը, -կայուն ժողովրդավարության հաստատմանը,
- արդար խորհրդարանական ընտրությունների անցկացմանը,
- քաղաքական կառույցների զարգացմանն ու քաղաքացիական հասարակության ձեւավորմանը:
Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել վերջին տարիների սխալներից ու ապահովել ազատ, հզոր, բարեկեցիկ ու ապահով Հայրենիքի կերտում:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«ԵՐԿՐԱՊԱՀ» կամավորական միություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցություն
Հայաստանի Երիտասարդական Ազգային խորհուրդ
Սոցիալիստական ուժերի միություն
«Շամիրամ»
3 դեկտեմբերի, 1998թ.»:

ՀԳ. Նրանց դա չհաջողվեց:
Ինչու՞:
Եթե այս հարցի պատասխան չգտնենք ու հակամիջոցներ չկիրառենք, ապա նորերն էլ են նույն ճակատագրին արժանանալու:
Երկու բան արդեն գիտենք՝
- 1000 տարի պետություն չունենալու հետևանքները,
- աղքատությունը մարդկանց գլուխներում է:

Էլ ուրի՞շ...