Թբիլիսիում 37 մարդ է ձերբակալվել ցույցը ցրելու ընթացքում

Թբիլիսիում 37 մարդ է ձերբակալվել ցույցը ցրելու ընթացքում

Թբիլիսիում երեկ տեղի ունեցած բողոքի ցույցերի ցրման գործողության ընթացքում ձերբակալվել է 37 մարդ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳ նախարարությունը։ Հիշեցնենք, որ նախօրեին վրացական հատուկ նշանակության ստորաբաժանումները ցրել են այն ցուցարարներին, որոնք արգելափակել էին պառլամենտի մուտքերը։ Ցուցարարների դեմ կիրառվել էր արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ։ Ներկայումս պառլամենտի բոլոր մուտքերը բաց են, երթեւեկությունը Շոթա Ռուսթավելու պողոտայում վերականգնված է։ Ձերբակալվածները հիմնականում երկու հոդվածի տակ են ընկնում՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչների օրինական պահանջին չենթարկելու եւ մանր խուլիգանության։ Ցույցերը ցրելիս տուժել է չորս մարդ, երկուսը՝ ոստիկան։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։