Թույլ տվեք, որ ձեր վեճերը լուծեն ձեր ստեղծած դատարանները

Թույլ տվեք, որ ձեր վեճերը լուծեն ձեր ստեղծած դատարանները

Իրավաբան Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչո՞ւ Հայաստանում խորհրդարանական փոքրամասնությունը մեծամասնության հետ իր վեճերը քաղաքակիրթ ձևով դատարանի միջոցով չի լուծում։ Ո՞ւմ ու ի՞նչի համար են դատարանները։ Թույլ տվեք, որ ձեր վեճերը լուծեն ձեր ստեղծած դատարանները ձեր ընդունած օրենքների հիման վրա։ Ու ոչ մի նշանակություն չունի, թե վերջում ով գոհ կամ դժգոհ կմնա դատարանի որոշումից։

Միշտ մեկը դժգոհ է մնալու։ Բայց վեճերը դատարանի միջոցով լուծելը քաղաքական մշակույթի հարց է։ Ի վերջո իրոք իմաստը ո՞րն է ստեղծել ու հսկայական ծախսերով պահել դատարաններ, պառլամենտ, ընդունել օրենքներ, բայց միշտ արհամարհել դրանք։ Էս ի՞նչ աբսուրդ երկիր է սա։