Հայտնաբերվել են նախագահի լրտեսական փաստաթղթերը

Հայտնաբերվել են նախագահի լրտեսական փաստաթղթերը

Գերմանիայի նախկին դեմոկրատական հանրապետության պետանվտանգության նախարարության արխիվում հայտնաբերվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փաստաթղթերը, որտեղից երեւում է, որ Պուտինը ծառայել է որպես լրտես այդ կառույցում, Դրեզդենի տարածքում։

Փաստաթղթերը տրվել են 1985 թվականին եւ մինչեւ 1989 թվականը թարմացվել ամեն եռամսյակը մեկ։ Վկայականը թույլ է տվել Պուտինին ելումուտ ունենալ գերմանական դեմոկրատական հանրապետության հատուկ ծառայություններ՝  ԽՍՀՄ ՊԱԿ աշխատակից լինելով հանդերձ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ նման փաստաթուղթ իրոք կարող էր տրված լինել Պուտինին, քանի որ գերմանական ՇՏԱԶԻ-ն ու խորհրդային ՊԱԿ-ը սերտորեն համագործակցել են իրար հետ։