Սկանդալ. Թեհրանում ՀՀ դեսպանության աշխատակիցը սեռական հայհոյանք է հնչեցրել հայ կնոջ հասցեին 

Սկանդալ. Թեհրանում ՀՀ դեսպանության աշխատակիցը սեռական հայհոյանք է հնչեցրել հայ կնոջ հասցեին 

Ըստ Թեհրանից հասած տեղեկությունների, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման ժամանակ հասունացած սկանդալի պատճառը եղել է Իրանում ՀՀ դեսպանության աշխատակիցներից մեկի անվայել պահվածքը։ Բանն այն է, որ պաշտոնական Երևանի վարած հանձնվողական և ուրացման քաղաքականությանը վանկարկումներով ընդդիմացող ՀՀ քաղաքացի կնոջ հասցեին դեսպանության աշխատակիցը հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ինչին ի պատասխան կինը ծաղիկը նրա ձեռքից պոկել է։ 

Նշենք, որ դիվանագիտական արարողակարգով սահմանվում է, որ դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված անձնակազմի գործունեության խոչընդոտումը ենթակա է պատասխանատվության, եթե, իհարկե, տվյալ դիվանագետը, իր կարգավիճակից ելնելով, չի խախտել բարեվարքության և արարողակարգով նախատեսված պահելաձևը։