Ֆիլհարմոնիկում կայացան սիրո տոնին նվիրված շքեղ համերգները

Ֆիլհարմոնիկում կայացան սիրո տոնին նվիրված շքեղ համերգները

Փետրվարի 13-ին և 14-ին կայացան սիրո տոնին նվիրված երկու շքեղ գալա համերգներ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ: Համերգները նոր շունչ էին մայրաքաղաքի մշակութային կյանքում. հանդիսատեսին արդեն Արամ Խաչատրյան համերգասրահի մուտքի մոտ սպասվում էր լուսային և ծաղկային գեղեցիկ ձևավորում։

Մեծ ուշադրություն էր դարձվել համերգային ծրագրի կատարման ընթացքում դահլիճի լուսային լուծումներին, որոնք ապահովում էին հեքիաթային տրամադրություն և գեղեցիկ, հուզական մթնոլորտ։

Իսկ համերգասրահի բեմը զարդարում էին միջազգային մեծ ճանաչում ունեցող օպերային սոպրանոներ Լիանա Ալեքսանյանը, Նինա Մինասյանը, ով առաջին անգամ էր ելույթ ունենում հայրենիքում, տենոր  Լիպարիտ Ավետիսյանն ու բարիտոն Դավիթ Բաբայանցը: Համերգը ղեկավարեց հատուկ այս երեկոյի համար Գերմանիայից հրավիրված դիրիժոր Օլիվեր Վեդերը: Հնչեցին հայտնի դասական ստեղծագործություններ, ինչպես նաև Ազնավուրի, Միշել Լեգրանի և Բաբաջանյանի հիթերը: