Viva-ի ենթահակամարգերից մեկում վթար է եղել

Viva-ի ենթահակամարգերից մեկում վթար է եղել

«Ենթահամակարգերից մեկի վթարի պատճառով, առանձին տեղանքներում առկա են դժվարություններ՝ տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված»,-հայտնում են Viva ընկերությունից։

Նշվում է, որ արագ արձագանքման թիմը գործադրում է անհրաժեշտ միջոցներ` խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Ցանցի աշխատանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն ռեժիմի:

Նշենք, որ ժամեր շարունակ օգտատերերը բողոքում են ինտերնետային կապից։