Բլինքենը գովո՞ւմ, թե՞ «կուտ» է տալիս ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ավստրալիայի գործընկերների հետ համատեղ ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Յահյա Սինվարի նշանակումը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ժամանակավոր ղեկավարի պաշտոնում։
Բլինքենն ասել է, որ Սինվարը «եղել և շարունակում է մնալ հիմնական որոշումներ կայացնողը, երբ խոսքը գնում է հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերելուն»: Նրա խոսքով, Սինվարն ունակ է գործարքի գնալ Իսրայելի հետ։
Այն, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունն աջակցել է Սինվարի թեկնածությանը, «միայն ընդգծում է այն փաստը, որ իրոք նրանից է կախված, արժե արդյոք շարժվել զինադադարի հաստատման ուղղությամբ, որն ակնհայտորեն կօգնի կրակի մեջ հայտնված այդքան հուսահատ պաղեստինցի կանանց, երեխաներին, տղամարդկանց», ընդգծել է ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետը:
Բլինքենի համոզմամբ, ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնությունը, որը կհանգեցնի հրադադարի և պատանդների վերադարձի, հնարավոր է։ Նա նշել է, որ բանակցությունները շարունակվում են նույնիսկ Հանիեի սպանությունից հետո։ Նրա կարծիքով, նույնիսկ Իրանի հարվածը չի խանգարի համաձայնության հասնելուն։
Կարծիքներ