«Ֆլեշի» Բարսեղի դեմ նոր դիմում է ներկայացրել աշխատակիցը. փաստի առթիվ հարուցվել է քրգործ

«Ֆլեշի» Բարսեղի դեմ  նոր դիմում է ներկայացրել աշխատակիցը. փաստի առթիվ հարուցվել է քրգործ

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դեմ նյութեր են նախապատրաստվում, փաստի առիթվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ դիմում է ներկայացրել «Ֆլեշ» ընկերության աշխատակիցը, սակայն դիմումը կապ չունի ընկերության հետ։

Պաշտպանը չնշեց, թե դիմումում մասնավորապես ի՞նչ է նշել աշխատակիցը․ «Ընկերության հետ կապ չունի, ծանոթ չենք, կստանանք որոշումը եւ կհասկանանք՝ ինչ է»։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ այժմ էլ մեկ այլ քրգործ է քննվում դատարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: