Մաքգրեգորը պարտվեց, որովհետեւ մեծամիտ էր․ Սիլվեստր Ստալոնե

Մաքգրեգորը պարտվեց, որովհետեւ մեծամիտ էր․ Սիլվեստր Ստալոնե

Հայտնի ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն, ով փառքի է հասել որպես հայտնի բռնցքամարտիկ Ռոկի Բալբոայի կերպարի մարմնավորող, հայտարարել է, որ Քոնոր Մաքգրեգորը պարտվել է Հաբիբ Նուրմագոմեդովին, որովհետեւ ավելորդ եւ չարդարացված մեծամտություն էր ցուցադրում։ Նա նաեւ խորհուրդ է տվել իռլանդացի մարզիկին մի կողմ դնել այն մեծամտությունը։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Ստալոնեն նաեւ հավելել է, որ Մաքգրեգորը չափազանց վստահ է եղել որ հաղթելու է եւ մենամարտի ընթացքում «պլան В» իր համար չի մշակել, դրա համար էլ վճռական հարվածից հետո պարզապես ինքն իրեն կորցրել է, քանի որ չի իմացել՝ ինչ անի։ «Հիմա Քոնորը շատ վատ հոգեվիճակում է։ Նա պարզապես խճճված է եւ եթե ռեւանշ չվերցնի, այս ամենը նրան կհետապնդի ողջ կյանքի ընթացքում։ Պարտություն տարվա գլխավոր մենամարտում, ձերբակալություն, սկանդալներ եւ դեռ հասարակությունն էլ պատճառ է փնտրում, որ նրան տրորի»,- հավելել է աշխարհահռչակ դերասանը։