Թրամփը սկսել է զիջել Բայդենին

Թրամփը սկսել է զիջել Բայդենին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը սկսել է առաջ անցնել գործող նախագահ Դոնալդ Թրամփին՝ առաջիկա տարում սպասվող նախագահական ընտրությունների վարկանիշային սոցհարցումներում։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Ըստ հաղորդման, դեմոկրատները ցանկանում են տեսնել իշխանության ղեկին հզոր լիդերի, ով կարող է միավորել ամերիկացիներին։ Նրանք նաեւ պահանջում են, որպեսզի նախագահը պահպանի էթիկայի նորմերը։ Այսպես, դեմոկրատներին համակրող ընտրողների ձայները ներկայումս բաժանված են ցանկալի թեկնածու համարվող Բայդենի եւ լավ հնարավորություններ ունեցող թեկնածու Թրամփի միջեւ։ Ուշագրավ է այն, որ շատ դեմոկրատներ էլ, անցյալ շաբաթվա սոցհարցումների ժամանակ, ավելի շատ հակված են եղել ընտրելու Բըրնի Սանդերսին, քան Բայդենին կամ Թրամփին։