Կարող է կործանարար լինել․․․

 Կարող է կործանարար լինել․․․

Անգամ յուրայինների մեջ թշնամիներ փնտրող Նիկոլ Փաշինյանի համար Միքայել Մինասյանի վերջին գրառումը կարող է կործանարար լինել։  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանն առաջարկություն է արել՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար, դիմելով ԱԺ իշխանական խմբակցությանը․

«Որպես քաղաքական մեծամասնություն, դուք նաև պետք է ձեր թիմից ընտրեք նոր վարչապետի։ Չասեք բա ում. դուք էլ գիտեք, որ առնվազն 1-2 բավականին հասունացած թեկնածու ունեք։ Այդ ընտրությունը կարող եք կատարել միայնակ կամ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ միասին։ Դա ձեր գործն է։ Իսկ նոր՝ փրկության կառավարությունը պետք է շատ արագ կայացնի հետևյալ որոշումները»։

Առաջին հայացքից սովորական առաջարկություն է թվում։ Դիմում է մեծամասնությանը՝  ձեր միջից վարչապետ ընտրեք՝ երկիրը այս ծանր վիճակից հանելու համար։ Նկատենք՝  սա ասվում է  մի խմբակցության, որը  պառակտման եզրին է կանգնած։ Չափազամց գայթակղիչ առաջարկ։ Միքայել Մինասյանը լավ տեղյակ է, որ վարչապետի շրջապատն անգամ դժգոհ է նրա աշխատելաոճից, նրանք տարբեր առիթներով բարձրաձայնում են՝ անկախատեսելի, կասկածամիտ, անհավասարակշիռ։ Նման առաջարկն ի՞նչ է, եթե ոչ խմբակցության խմորումը հասցնելու վերջնական կետի։ Բայց սա դեռ չարիքի փոքրագույնն է։ Վարչապետի կասկածամտությունը դառնալու է այն թթխմորը , որն արագացնելու է պրոցեսը։ Սատանաների փնտրտուքը «Իմ քայլի» ներսում կլինի «նոր վարչապետ ձևավորելու» ակորդը։