«Բարսելոնան» 40 միլիոն եվրո է առաջարկել Չաղլար Սեյունջյուի համար

«Բարսելոնան» 40 միլիոն եվրո է առաջարկել Չաղլար Սեյունջյուի համար

Իսպանական «Բարսելոնան» հետաքրքրված է «Լեսթեր սիթիի» պաշտպան Չաղլար Սեյունջյուով։ Այս մասին հայտնում է NTV Spor-ը։ Ըստ հաղորդման, կատալոնացիները բանակցություններ են վարում անգլիացիների հետ եւ Սեյունջյուի դիմաց առաջարկել են 40 միլիոն եվրո։

Եթե ակումբները կարողանան միմյանց հետ պայմանավորվել, ապա 24-ամյա մարզիկը կստորագրի հնգամյա պայմանագիր իսպանական ակումբի հետ։