Արմեն Դուլյանը կվերականգնվի իր աշխատանքում

Արմեն Դուլյանը կվերականգնվի իր աշխատանքում

 

․․․Ակամայից հիշեցի 2013թ․ հունիս ամիսը, երբ «Շանթ» հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Արմեն Դուլյանը հեռացվեց  աշխատանքից ֆեյսբուքյան գրառման պատճառով:

Հետո, ինչքան հիշում եմ, նույնը կրկնվեց, աշխատանքի ազատման պահով,  2018 թվականի մարտ ամսին։ Այնուհետև 2019 թվականի հունվարին  հանրայինում աշխատել- չաշխատելու հարցը բարձրացավ։

Այսօր էլ լսում ենք, որ հանրային հեռուստաընկերությունից է ազատվել աշխատանքից։

Բոլոր ժամանակներում էլ, ինչքան հիշում եմ, երբ Արմեն Դուլյանին հարցրել են աշխատանքից հեռացնելու, ազատելու մասին, նա այնպիսի զգույշ բացատրություն է տվել, որ չմաքրվեն հետ դառնալու արահետի հետքերը։ Ահա թե ինչպես է մեկնաբանում աշխատանքից ազատումը, նախորդները համարյա նույնատիպ են․   

«Չեն հեռացրել, կանչել են այսօր եւ շատ քաղաքավարի ձեւով շնորհակալություն են հայտնել՝ մեկ տարվա աշխատանքի համար: Հեռուստատեսության կողմից որեւէ բան չի խախտվել: Պայմանագիրը ցանկացած պահի կարող էր կողմերից մեկը խզել»։

 

Համեմատելով աշխատանքից ազատման նախկին բացատրությունները, առավել քան համոզված եմ, որ Արմեն Դուլյանն այս անգամ էլ կհաղթահարի աշխատանքից շնորհակալությամբ ազատվելու բարիերը և  կվերականգնվի իր աշխատանքում։ Թեկուզ մի փոքր տարածական ինտերվալով։ Սովորաբար տարածության մեջ փոփոխությունը համապատասխանում է տարածության «նախկին պտույտին»։