Իսրայելը և ԱՄՆ-ն պատրաստվում են հարձակվել Իրանի վրա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել են հրեական պետության պաշտպանությունն ուժեղացնելու միջոցները, այդ թվում՝ ամերիկյան զորքերի տեղակայումը։
Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ «Նախագահը վերահաստատել է հավատարմությունն Իսրայելի՝ ընդդեմ Իրանի բոլոր սպառնալիքների դեմ անվտանգության նկատմամբ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի, «Հզբոլլահ»-ի և հուսիթների», - նշվում է փաստաթղթում։
Բայդենը «շեշտել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար շարունակական ջանքերի կարևորությունը»։ Ավելի վաղ ամերիկյան Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է օգնել Իսրայելին առաջիկա օրերին Իրանի և նրա դաշնակիցների հարձակումը ետ մղելու հարցում։ Պորտալի տվյալներով՝ հուլիսի 31-ին ամերիկյան հետախուզությունը սկսել է տեղեկություններ ստանալ Իրանի կողմից ծրագրված հարձակման մասին։
Բայդենի վարչակազմը վստահ է, որ Իրանը մտադիր է առաջիկա մի քանի օրվա ընթացքում հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությանը, որի համար, ըստ Իրանի, Իսրայելն է պատասխանատու։
Կարծիքներ