Այս սատկած կենդանին ուղղակի գարշահոտություն է տարածում. Սայաթ Շիրինյան

Այս սատկած կենդանին ուղղակի գարշահոտություն է տարածում. Սայաթ Շիրինյան

Գնդապետ Սայաթ Շիրինյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու թիմի, նրա ձևակերպմամբ՝ բանդայի գործունեության հետևանքներին՝ արտաքին քաղաքական, ներքին, ասաց․ «Պողո՞ս ասեմ, թե՞ ժեխ, և ի՞նչ արեցիք, տնտեսական հեղափոխության արդյունքները կերա՞ք»։

Ներքին քաղաքականության մեջ ունենք այսօր ջլատված, մասնատված հասարակություն, որը վերականգնելու համար սերունդներ են պետք։ 

«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ստորաբար հանձնեց Արցախը, ոչ միայն իր խղճին մնաց էս 5000 զոհերի արյունը, այսօր ասում են՝ մեզ ավելի քան միասնականություն է պետք։ Ո՞ւմ շուրջ․ դավաճան Նիկոլ Փաշինյանի՞: Նրա շուրջ չի կարող լինել միասնականություն։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է , այս լեշը՝ այս սատկած կենդանին, ուղղակի գարշահոտություն է տարածում։ Մնացել է այդ լեշը թաղել, որ այդ գարշահոտությունը չտարածվի։ Նիկոլ Փաշինյանի` իշխանության մնալու յուրաքանչյուր օր մեր հասարակությունը կորցնում է հույսը, հավատը վաղվա օրվա նկատմամբ»։

Սայաթ Շիինյանի խոսքով՝ շատերը տրվում են նետված կեղծ օրակարգերին, քանի որ շատերը ուրախ են, որ իրենց երեխաները չեն գնա ու չեն զոհվի պատերազմում կամ սահմաններին։

«Բայց առանց գիտակցելու, որ եթե այդ սահմաններն առաջ մեզնից հարյուրավոր կիլոմետրերով հեռու էին, եթե պայմանական ասած՝ մեր զինվորները առաջ պահում էին 1000 կիլոմետր, հիմա ավելացել է ևս 410-ը»։