Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է ՍԴ-ն

Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է ՍԴ-ն

Անդրադառնալով Վահե Գրիգորյանի եւ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրավիճակին, Վահե Գրիգորյանի ուղարկած նամակին եւ ՍԴ ճգնաժամի մասին հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատությանն» ասաց․« Նոր Սահմանադրության համապատասխան գլուխը ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ Սահմանադրական դատարանի երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, ինչպես հետագայում պիտի պարզվեր՝ ներիշխանական մի գործարքի և մանիպույացիայի արդյունքում տեղի ունեցավ մի մեծ առևտուր, որտեղ մի քանի դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը։ Սերժ Սարգսյանը՝ նախագահի պաշտոնը, Գագիգ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը։ Քանի որ, Հրայր Թովմասյանը եղել սահմանադրության տեքստի հեղինակը, ինքը այնպես գրել է այդ տեքստը, բնականաբար Սերժ Սարգսյանի և Գագիգ Հարությունյանի համաձայնությամբ, որ ինքը մինչև 2035 թիվը մնա Սահմանադրական դատարանի նախագահ։ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի օգնությամբ սեփականաշնորհել է ՍԴ-ն այնպես, ինչպես կարելի է սեփականաշնորհել ինչ-որ նոտարական գրասենյակ։ Եվ մենք այսօր ունենք իրողություն, որ մենք ունենք 2019 թվականի Հայաստան, բառիս բուն, թե փոխաբերական իմաստով, թե հեղափոխության իմաստով, թե ժամանակի իմաստով, բայց ըստ էության ունենք 1995 թվականի Սահմանադրական դատարան։