ՀԱՄԱՍ-ին զինաթափելու ծրագիր են մշակել

Bloomberg-ը գրում է, որ Ֆրանսիան եւ Սաուդյան Արաբիան համատեղ ծրագիր են մշակում Իրանի աջակցությունը վայելող պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինաթափման ուղղությամբ։ Համաձայն հրապարակման, Փարիզն ու Էր-Ռիյադը ներկայումս աշխատում են ՀԱՄԱՍ-ի զինաթափման եւ դեմոբիլիզացիայի ուղղությամբ։ Սաուդյան միապետության պաշտոնյաները այս հարցով նաեւ քննարկումներ են ունեցել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ։
Bloomberg-ը նշում է, որ նախաձեռնության նպատակն այն է, որ ՀԱՄԱՍ-ը վերափոխվի բացառաբար քաղաքական կառույցի, որը իրավունք կունենա մասնակցություն ունենալ պաղեստինյան անկլավի կառավարմանը։ Մասնագետները նշում են, որ այս տարբերակը թերեւս ամենից ընդունելին կարող է լինել ՀԱՄԱՍ-ի համար։
Կարծիքներ