Հնարավոր է կրճատվի նախագահի լիազորությունների ժամկետը

Հնարավոր է կրճատվի նախագահի լիազորությունների ժամկետը

Բելառուսում հնարավոր է սահմանափակվի նախագահի լիազորությունների ժամկետը։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ՍԴ ղեկավար Պյոտր Միկլաշեւիչը, ըստ БЕЛТА-ի փոխանցման։ Ըստ նրա խոսքերի, օրենսդրական մակարդակով առաջարկվել է արգելել մեկ մարդուն երկու անգամից ավել զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Համապատասխան փոփոխությունները նախատեսվում է կատարել Բելառուսի Սահմանադրության մեջ։

Նա նաեւ հավելել է, որ ընտրվելու համար տարիքային ցենզ է սահմանվել քառասուն տարեկանը, որից քսան տարին ընտրություններից առաջ պետք է մշտապես բնակված լինի Բելառուսում։ Ներկայումս տարիքային ցենզը 35 տարեկանն է, իսկ մշտական բնակության շեմը՝ տասը տարին։