«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հրաժարվել Էրիկ թեն Խագի ծառայություններից 

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հրաժարվել Էրիկ թեն Խագի ծառայություններից 

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը կարող է հրաժարվել նիդերլանդացի մարզիչ Էրիկ թեն Խագի ծառայություններից։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Բանն այն է, որ թիմի ղեկավարությունը դժգոհ է այն արդյունքներից, որը թիմն ունեցել է ընթացիկ սեզոնի ընթացքում։ Նկատի է առնվում նաեւ այն, որ թիմում շատ են եղել վնասվածք ունեցող մարզիկները։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ու  Էրիկ թեն Խագի միջեւ պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2026 թվականին։ Հիշեցնենք, որ ընթացիկ սեզոնին երեք հանդիպմանը «ՄՅՈՒ»-ն հավաքել է երեք միավոր եւ մրցաշարային աղյուսակում գրավում է 14-րդ տեղը։