Ընկել է 12-րդ հարկից ու ողջ մնացել

Ընկել է 12-րդ հարկից ու ողջ մնացել

Ռուսաստանի Զելենոգրադ քաղաքի 36-ամյա տղամարդը, որը կշռում էր 140 կգ, ընկել է 12-րդ հարկից ու ողջ մնացել։ Այս մասին գրում է «Московский комсомолец»-ը։

Տղամարդուն բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները ասել են, որ տղամարդու կյանքը փրկել է սեփական քաշը։

Բանն այն է, որ ավելորդ քաշը ամորտիզացրել է հարվածը։ Բացի այդ, ընկնելիս, նա նախ ծառի վրա է ընկել, որը փոքրացրել է անկամ հարվածի ուժգնությունը։ Տղամարդը ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում, չնայած ստացած բազմաթիվ վնասվածքներին։