Չպետք է մոռանանք, որ բացի կովիդից, այլ հիվանություններով մարդիկ էլ կան․ բժիշկ Աշոտ Կուրղինյան

Չպետք է մոռանանք, որ բացի կովիդից, այլ հիվանություններով մարդիկ էլ կան․ բժիշկ Աշոտ Կուրղինյան

«Արմենիա» ԲԿ-ի բժիշկների շրջանում եւս կորոնավիրուսով վարակված անձինք կան»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» հանրապետական ԲԿ-ի վիրաբուժության գծով տնօրեն  Աշոտ Կուրղինյանը։

Նա նշեց, որ դեպքերը, երբ հայտնաբերվում են, աշխատակիցները ինքնամեկուսացվում են, հիմնականում առանց սիմպտոների են լինում։

Անդրադառնալով այդ խոսակցություններին, թե հնարավոր է «Հանրապետական»-ը եւս տրամադրվի վարակակիրներին, ասաց, որ դեռեւս նման բան չկա, ինքն էլ այս պահին նպատակահարմար չի գտնում այդպես վարվելու․ «Եթե այնքան շատացավ, որ էլ լրացուցիչ մահճակալների համար կարիքները չբավարարեցին, պետք է արվի, բան չունեմ ասելու, բայց մենք չպետք է մոռանանք, որ բացի այդ կովիդից այլ հիվանություններով մարդիկ էլ կան, որոնք պետք է բուժվեն, իրականացվեն վիրահատություններ պլանային կարգով։ Որոշ հիվանդություններ կան, որ սպասեցնել չես կարող, նույնիսկ այս համաճարակի ժամանակ»։

Հարցին, թե վիրահատություններ այժմ իրականացվո՞ւմ  են, պատասխանեց․ «Սուր դեպքերը մշտապես էլ արել ենք, բայց էս վերջերս պլանային կարգով վիրահատություններ նախարարությունը թույլատրում է անել»։