Քայլ առ քայլ դարձնելու ենք մեր առողջապահությունը ավելի հասանելի.Ա.Թորոսյան

Քայլ առ քայլ դարձնելու ենք մեր առողջապահությունը ավելի հասանելի.Ա.Թորոսյան
Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին արտագնա համաժողովը համարում ենք կայացած և շատ արդյունավետ։ Մեր ոլորտի մասնակցային և ներառական կառավարումն ու զարգացումը բարձրացավ մի նոր մակարդակի, ինչը թույլ կտա մեզ ավելի համարձակ, ողջամիտ և հաշվարկված քայլեր կատարել։

 Շնորհակալություն եմ հայտնում մեր մոտ 40 խորհրդատուներին ակտիվ մասնակցության և իրենց նեղ ոլորտային խնդիրները բարձրաձայնելու համար։ Մենք հետևողական ենք լինելու դրանց լուծման գործում և քայլ առ քայլ դարձնելու ենք մեր առողջապահությունը ավելի հասանելի, իսկ բուժօգնությունը՝ ավելի որակյալ»։