Այս տարին էլ ՀԱՊԿ-ը կմնա առանց գլխավոր քարտուղարի

Այս տարին էլ ՀԱՊԿ-ը կմնա առանց գլխավոր քարտուղարի

ՀԱՊԿ ընթացիկ տարին կարող է անցնացնի առանց լիարժեք Գլխավոր քարտուղարի։ Այդ պաշտոնին Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի նշանակումը, որը հանդիսանում է Բելառուսի ԱԽ քարտուղարը, ձգձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջողականության պատճառով, որը հույս ունի, որ կկարողանա իր թեկնածուին առաջ մղել։ Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։

Հրապարակման մեջ նշվում է, որ կառույցում կարծես թե այս գաղափարի հետ հաշտվել են, եւ գլխավոր քարտուղարի պարտականությունները շարունակում է կատարել Վլադիմիր Սեմերիկովը։ Պարբերականի եւ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում եւ ՀԱՊԿ կենտրոնական ապարատում եղած աղբյուրները հաստատում են, որ, ամենայն հավանականությամբ, նոր Գլխավոր քարտուղարի նշանակումը կլինի հաջորդ տարի։ Սա այն դեպքում, երբ ՀԱՊԿ անդամ վեց երկրներից հինգը հաստատել է Զասի թեկնածությունը, եւ մնացել է միայն Հայաստանը, որ հաստատի։

Բոլոր երկրների ղեկավարներն էլ, ներառյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդիպել են նրա հետ եւ աջակցություն հայտնել նրան։ Նրան չի ընդունել միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կոմերսանտի» հրապարակման մեջ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված կացության նախապատմությունից եւ ընթացիկ զարգացումներից բացի, ներկայացվում է նաեւ վերջին քայլերը, կապված Մինսկից Անատոլի Գլազի հայտարարությունների հետ։

Պարբերականը նաեւ նշում է, որ Երեւանում որոշում կայացնել այս հարցում չեն շտապում, թեեւ հայտարարում են, որ ՀԱՊԿ-ը կարեւոր է իրենց համար, իսկ իրավական բարեփոխումների տակ էլ հասկանում են այն, ինչ ուզում է առաջ մղել Փաշինյանը։