Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրենը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրենը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հրավերով Հայաստան է ժամանել  TRAFIGURA միջազգային խոշորագույն թրեյդինգային ընկերության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն եւ բաժնետեր Ջերեմի Վեիրի գլխավորությամբ:

Պատվիրակության անդամները տեղում ծանոթացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորություններին, ենթակառուցվածքներին եւ ընկերության ղեկավարության հետ քննարկել փոխգործակցության հեռանկարային ծրագրեր: 

Համագործակցության ուղիների քննարկման համատեքստում կողմերը գոհունակություն են հայտնել գործարար հարաբերությունների ներկա մակարդակից, որի շրջանակներում 2019 թվականի ընթացքում Հայաստանում արդեն իսկ կատարվել է 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Հանդիպման մասնակիցներն արձանագրել են նոր, ավելի խոշոր եւ հավակնոտ ծրագրեր իրականացնելու փոխադարձ պատրաստականությունը:

Նշենք, որ TRAFIGURA միջազգային խոշորագույն թրեյդինգային ընկերության տարեկան շրջանառությունը հասնում է 200 միլիարդ ԱՄՆ դոլարի: Ընկերությունը  մասնագիտացած  է մետաղների, էներգետիկայի եւ ածխաջրածնային հումքի, այդ թվում` նավթի առեւտրում: Ընկերությունն աշխարհում նավթի եւ մետաղների խոշորագույն մատակարարների ցանկի առաջատարներից է: