Մոսկվան նախազգուշացրել է Վաշինգտոնին

Մոսկվան նախազգուշացրել է Վաշինգտոնին

Ռուսաստանը բաց է կառուցողական երկխոսության համար Միացյալ Նահանգների հետ, սակայն երբեք թույլ չի տա, որպեսզի իր հետ այնպես խոսեն, ասես աշակերտի։ Այս մասին «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության հետ զրույցի ընթացքում։ «Նրանք, Վաշինգտոնի կառավարող շրջանակների այն ներկայացուցիչները, որոնք կողմ են Մոսկվայի հետ կոշտ քաղաքականության, ցանկանում են, որ ամեն ինչ միայն վատանա։ Վերջերս հերթական անգամ նրանք ինչ որ սանկցիաներ են մտցրել։ Կամ սահմանելու են դեռ։ Ես արդեն դադարել եմ նույնիսկ հետեւել»,- նկատել է նախարար Լավրովը, ընդգծելով, որ սանկցիաները նույն բանի համար են սահմանվում։ Անդրադառնալով ռուս-ամերիկյան հնարավոր կառուցողական երկխոսության այն տեսլականին, որն ունի Մոսկվան, Լավրովը ասել է, որ այն պետք է հիմնված լինի իրավահավասարության, փոխշահավետության վրա եւ երբեք չպետք է հիմնված լինի այսպես ասած՝ աշակերտ-ուսուցիչ հարաբերությունների վրա։

Новостная