Երկրաշարժ Գյումրիում․ ցնցումը զգալի էր

Երկրաշարժ Գյումրիում․ ցնցումը զգալի էր

Քիչ առաջ Գյումրիում զգացվեց երկրաշարժ, բարձրահարկ շենքերի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ  անգամ հասցրել են դուրս գալ տներից; Նշում են, որ ցնցումն զգալի էր՝ մոտ 6-7 բալ ուժգնությամբ, բայց ըստ սեյսմիկ կենտրոնի` 4,1 բալ է գրանցվել:

Հ․ Գ․  Քիչ ուշ հաղորդագրություն տարածեց նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որում մասնավորապես նշվում է. 

«Սույն թվականի հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով  Հայաստան-Վրաստան սահմանային  գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Աշոցք և Մուսաելյան գյուղերում 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում` 3-4  բալ ուժգնությամբ :