Շնորհակալություն, ԱՄՆ

Շնորհակալություն, ԱՄՆ

Շատերն են նկատել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը բավականին պասիվացել է: Անցյալում՝ բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով այս կամ այն թեմայի վերաբերյալ հայտարարություններ էր անում, որին հետեւում էին այլ դեսպանությունների հայտարարությունները: Իսկ հեղափոխությունից հետո Հայաստանում կարծես ամեն ինչ կարգավորվել է, եւ ամեն ինչ գնում է ամերիկացիների սրտով, գուցե նաեւ՝ սցենարով, ուստի դեսպանությունը լռում է, իսկ երբ ԶԼՄ-ներից հարցումներ է ստանում, հերթապահ ու զուսպ պատասխաններ է ուղարկում:

Այս ֆոնին ուշագրավ էր վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի` ԱՄՆ կոնգրեսում հնչեցրած միտքը, որ Հայաստանը շնորհակալ է ԱՄՆ-ին՝ հեղափոխությանն աջակցելու համար, եւ որ առանց ԱՄՆ աջակցության Հայաստանում հեղափոխություն չէր լինի: Ի դեպ, մեր տեղեկություններով, հենց Խառատյանն է եղել Հայաստանի իշխանությունների եւ ամերիկացիների միջեւ կապավորը, ինչը տալիս է շատ ու շատ հարցերի պատասխան: