Մալիում շարունակվում է պայքարը ԻՊ ահաբեկիչների դեմ

Մալիում շարունակվում է պայքարը ԻՊ ահաբեկիչների դեմ

Աֆրիկյան Մալի պետությունում , օդուժի օգնությամբ սկսվել է լայնամասշտաբ հարձակում ԻՊ գրոհայինների հենակետերի վրա՝ երկրի կենտրոնական շրջաններում։ Այս մասին հայտնում է France Presse լրատվական գործակալությունը։ Ոչնչացված ահաբեկիչների ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ, սակայն իշխանությունները հայտարարել են, որ ոչնչացրել են ահաբեկիչներին պատկանող զինապահեստներ, տրանսպորտային միջոցներ։ Նշենք, որ իշխանությունները մասշտաբային օպերացիան սկսել են ի պատասխան նոյեմբերի սկզբին Անսոնգո շրջանում ԻՊ զինյալների կողմից իրականացված ահաբեկչական բռնարարքի, որին զոհ էր գնացել մոտ 50 զինվորական։