Աստղիկ բկ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել

Աստղիկ բկ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել

Աստղիկ բկ-ն ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել

«Հարգելի քաղաքացիներ, այսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ Աստղիկ բկ-ում մահացել է Իրանի հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. Աստղիկ բկ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել:

Աստղիկ բկ-ի հետ կապված ցանկացած ինֆորմացիա ստանալու համար, խնդրում ենք, հետևեք մեր էջին»-ասված է հայտարարության մեջ: